Պարզեք, թե ինչպես եք օգնել
   

«Օգնենք միասին»-ը բարեգործական մեխանիզմ է Yandex Go-ում, որտեղ յուրաքանչյուր օգտատեր կարող է միանալ բարի նախաձեռնությանը:
Պատմենք ծրագրի առաջին երեք ամիսների արդյունքների մասին՝ մեկնարկից՝ հունիսի 19-ից սկսած։
Հիմնական թվեր
Ծրագրի աշխատանքների հաշվետվություն՝ 2024 թվականի հունիսի 19-ից սեպտեմբերի 30-ը

4424

մարդ է միացել նվիրատվությանը Yandex Go-ում

2,71 մլն ֏

է հավաքվել՝ ի աջակցություն կազմակերպությունների

5,53 մլն ֏

է ընդհանուր նվիրատվությունը՝ ներառյալ Yandex Go-ի ներդրումը
Ինչի՞ն է ուղղվելու ձեր օգնությունը

Օգտատերերի բոլոր նվիրատվությունները փոխանցվում են «Նիկա» հիմնադրամ և հավասարապես բաշխվում 4 ոչ առևտրային կազմակերպությունների միջև: Yandex Go-ն համալրում է հավաքագրված գումարը։

Բարեգործական կազմակերպությունները պատմել են, թե ինչին են ուղղելու հավաքված միջոցները։
Հիմնադրամն աջակցում է օնկոլոգիական և արյունաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Հավաքված միջոցները կծածկեն շահառուների բուժման ծախսերի մի մասը։ Օրինակ՝ Լոռու մարզից կաջակցեն Նարեկ Ղազինյանին։ Նրա բուժման համար անհրաժեշտ է թանկարժեք դեղամիջոցի 3 սրվակ։
Կազմակերպությունն աջակցում է Հայաստանում բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը: Ստացված միջոցներով կազմակերպությունն արևային ջրատաքացուցիչներ կտրամադրի Արցախից տեղահանված անձանց տների համար: Այն կօգնի լուծել հիմնական հարմարությունների հասանելիության խնդիրը, ինչպիսին տաք ջուրն է:
Հիմնադրամն աջակցում է երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հավաքագրված միջոցները կուղղվեն աուտիզմով երեխաների կենտրոնի մասնագետների աշխատանքի ֆինանսավորմանը, մեկ շահառուի կարևոր անալիզի վճարներին և հիմնադրամի զարգացմանը:
Կազմակերպությունն օգնում է այն ընտանիքներին, որոնք մեծացնում են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և գտնվում են բարդ իրավիճակում: Հավաքված նվիրատվություններով նախատեսվում է «Երազանքի տուն» կենտրոնում ստեղծել սենսորային սենյակ, որտեղ երեխաները վերականգնողական բուժում և թերապիա են անցնում:
Yandex Armenia-ն իր վրա է վերցնում նախագծի վարչական ծախսերը՝ հոգալով նաև վճարային օպերատորների միջնորդավճարը: Բարեգործական կազմակերպությունները ստանում են հավաքված միջոցների 100%-ը:

Հարցեր և պատասխաններ

Mon Oct 14 2024 08:28:06 GMT+0300 (Moscow Standard Time)