Միասին օգնել ենք ամեն օր

Կիսվում ենք նախագծի 2026 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով։ Ձեր աջակցությամբ Հայաստանի բարեգործական կազմակերպությունները շարունակել են օգնել մարդկանց և զարգացնել իրենց ծրագրերը։ Պատմում ենք, թե ինչ հնարավոր եղավ անել «Տաքսի» և «Առաքում» ծառայություններում ձեր կատարած նվիրատվությունների շնորհիվ։
Կարևոր թվեր
Նախագծի գործունեության մասին հաշվետվություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար
13 152
օգտատեր օգնում է նախագծին Yandex Go-ում
6,08 մլն ֏
հավաքել են
օգտատերերը՝
ի աջակցություն
կազմակերպություն-
ների
10,58 մլն ֏
հավաքել են
օգտատերերը՝
ի աջակցություն
կազմակերպություն-
ների
Ինչին է ուղղվել օգնությունը
Բոլոր նվիրատվությունները փոխանցվել են «ՆԻԿԱ» հիմնադրամին և հավասարապես բաշխվել չորս կազմակերպությունների միջև։ Yandex Go-ն ամեն ամիս իր հաշվին ավելացնում է նվիրատվության գումարը։
Բարեգործական կազմակերպությունները պատմել են, թե ինչպես են օգտագործվել միջոցները։
Հիմնադրամն աջակցում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված նախագծերին։ Դրանցից մեկը «Քայլ առաջ» կենտրոնն է, 
որտեղ շահառուները սովորում են ինքնուրույն կյանքի հմտություններ։ Ձեր նվիրատվությունները նպաստեցին թղթե բաժակների սոցիալական արտադրության մեկնարկին։ Դրանում կմասնակցեն քսան հոգի, որոնցից շատերի համար սա աշխատանքի և գումար վաստակելու առաջին փորձն է։ 
Հիմնադրամը նաև շարունակել է աջակցել «Առողջ ապագա» նախագծին, որը 18 տարեկանից փոքր երեխաներին օգնություն է տրամադրում դեղորայքի, բուժման, բժիշկների և հիվանդանոցների որոնման հարցում։

Արցախցի ընտանիքները վերակառուցում են իրենց կյանքը։ Դրանում նրանց օգնում է Viva հիմնադրամը։ Տարեսկզբին աջակցություն է ստացել ութ բազմազավակ ընտանիք՝ ընդհանուր առմամբ 64 մարդ, որոնցից 36-ը՝ երեխաներ։ 
"Օգնենք միասին" ծրագրի աջակցությամբ՝ այս ընտանիքների տներում տեղադրվել են արևային վահանակներ. այժմ նրանք ունեն կայուն մուտք դեպի տաք ջուր, իսկ կոմունալ ծախսերը նվազել են:

Հիմնադրամը նաև գործարկել է հեռաբժշկության համակարգ։ Հեռավոր շրջանների բնակիչներն ստանում են անվճար բժշկական, հետազոտությունների և դեղորայքային խորհրդատվություն՝ առանց խոշոր քաղաքներ մեկնելու անհրաժեշտության։

Երբ երեխան բարդ և տևական բուժման կարիք ունի, կարևոր է, որ այն չընդհատվի։ Դա ապահովում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը։ Այս եռամսյակում աջակցություն է ստացել չորս երեխա. մեկի համար վճարվել են հետազոտությունների և արյան բաղադրիչների, մյուսի համար՝ ռադիոակտիվ թերապիայի կուրսի, իսկ երկուսի համար՝ բուժումը շարունակելու համար անհրաժեշտ դեղորայքի ծախսերը։

Կազմակերպությունը մշակում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական ծրագրեր «Երազի տուն» կենտրոններում։ Նվիրատվությունների միջոցով ձեռք են բերվել սարքավորում և նյութեր պարապմունքների համար։ Դրա շնորհիվ 14 երեխա անցել է կինեզիոթերապիայի կուրս, ևս այդքանն էլ ստացել է լոգոպեդի օգնություն։ 


Բացի այդ, երեք ամսվա ընթացքում կինեզիոթերապևտն այցելել է 10 երեխաների տուն, որոնք առողջական վիճակի կամ ընտանեկան հանգամանքների պատճառով դժվարացել են հասնել վերականգնողական կենտրոն։

Yandex Go-ի ծառայությունները ծածկում են նախագծի վարչական ծախսերը 
և վճարային օպերատորների միջնորդավճարները։ Բարեգործական կազմակերպությունները ստանում են հավաքված միջոցների 100%-ը։

Հարց ու պատասխան