Օգնում ենք միասին՝ ամեն օր

Ամփոփում ենք 2025 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքները։
Նաև ձեր աջակցության շնորհիվ է, որ բարեգործական կազմակերպությունները շարունակում են գործել և օգնել մարդկանց։
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես են Yandex Go-ի «Տաքսի» և «Առաքում» ծառայություններում արված ձեր նվիրատվությունները վերածվում իրական օգնության։
Կարևոր թվեր
Նախագծի գործունեության մասին հաշվետվություն 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար
12 413
մարդ օգնում է նախագծին Yandex Go-ի միջոցով
5,5 մլն ֏
հավաքել են օգտատերերը՝ ի աջակցություն կազմակերպություն-ներին

7,6 մլն ֏

նվիրատվությունների ընդհանուր գումարը՝ Yandex Go-ի ներդրման հետ միասին
Ինչին է ուղղվել ձեր օգնությունը
Օգտատերերի բոլոր նվիրատվությունները գալիս են «ՆԻԿԱ» հիմնադրամ և հավասար բաժանվում չորս ոչ առևտրային կազմակերպությունների միջև։ Yandex Go-ն ավելացնում է ամեն ամիս հավաքվող գումարի չափը։
Բարեգործական կազմակերպությունները պատմել են, թե ինչին են ուղղել միջոցները։
«Շտապիր դեպի բարին» հիմնադրամն իրականացնում է երեխաների օգնության միաժամանակ մի քանի նախագիծ։ Այս եռամսյակում նվիրատվությունների օգնությամբ հիմնադրամը Վարդենիսում տոն կազմակերպեց ավելի քան 300 երեխաների համար, ինչպես նաև անցկացրեց «Դարձիր Սանտա» ակցիան՝ ստեղծելով սահմանամերձ գյուղերի երեխաների ցանկություններով կայք և այդպիսով հնարավոր դարձնելով այդ ցանկությունների իրականացումը։ Հիմնադրամի մեկ այլ նախագիծ՝ «Քայլ առաջ» կենտրոնը, որտեղ հաճախում են աուտիզմ ունեցող երեխաներ, աջակցություն ստացավ մասնագետների աշխատանքի վարձատրման և ծրագրերի զարգացման համար, իսկ «Առողջ ապագա» նախագիծը կարողացավ ապահովել երկու շահառուների բժշկական զննումն ու բուժական մարմնամարզության կուրսը։
Արցախից տեղահանված ընտանիքների աջակցությունը «Viva» հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս եռամսյակում հիմնադրամն օգտատերերի նվիրատվություններն ուղղել է Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրող հինգ բազմազավակ ընտանիքների համար արևային վահանակների տեղադրմանը։ Արդյունքում օգնություն է ստացել 36 մարդ, որոնցից 23-ը երեխաներ են։ Արևային վահանակներն այդ ընտանիքներին կապահովեն մշտական տաք ջրով և թույլ կտան նվազեցնել կոմունալ ծախսերը։ Նման օգնությունը ընտանիքներին հնարավորություն է տալիս ավելի հանգիստ վերականգնվել, պլանավորել ապագան և ապրել ավելի հարմարավետ պայմաններում։
Հիմնադրամն աջակցել է չորս երեխայի, որոնք անցնում են ուռուցքաբանական հիվանդությունների բուժման տարբեր կուրսեր։ Յուրաքանչյուր երեխա ստացել է այն, ինչն ամենից շատն էր անհրաժեշտ բուժման համար՝ դեղորայք, արյան բաղադրամասեր և կարևոր հետազոտություններ։ Երեխաներից մեկին նշանակվել է իմունոթերապիա, ևս մեկ երեխա ստացել է արյան բաղադրամասերով աջակցություն թերապիայի ժամանակ, ևս երկու երեխա ստացել է քիմիոթերապիայի համար նախատեսված դեղամիջոցներ։
Yandex Go-ի օգտատերերի աջակցության շնորհիվ կազմակերպությունը բացել է երկրորդ սենսորային սենյակը «Երազի տուն 1» կենտրոնում։ Այս տարածքն օգնում է մանկական ուղեղային կաթվածով երեխաներին, որոնք շոշափողական զգայունության խանգարումներ ունեն, սովորել ավելի լավ զգալ սեփական մարմինը։ Սենյակը հագեցած է լուսային վահանակներով, ձայնային սարքավորումներով, չոր ինտերակտիվ ավազանով և շոշափողական խթանման համար նախատեսված նյութերով։ Սենսորային թերապիա է անցել 14 երեխա, և մասնագետները նկատելի փոփոխություններ են տեսնում նրանց վարքագծում ու ռեակցիաներում։ ՄՈւԿ ունեցող ևս 14 երեխա անցել է ջրային թերապիայի կուրս, որն օգնում է ամրապնդել մկանները և բարելավել շարժունակությունը։
Yandex Armenia-ի ծառայությունները ծածկում են նախագծի վարչական ծախսերը և վճարային օպերատորների սպասարկման ծախսերը։ Բարեգործական կազմակերպությունները ստանում են հավաքագրված միջոցների 100%-ը։

Հարցեր և պատասխաններ