Պատմում ենք, թե ինչպես եք աջակցել հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին

Շնորհակալություն, որ մեզ հետ միասին աջակցում եք բարեգործական կազմակերպություններին
Դեկտեմբերի գլխավոր իրադարձությունը․ այժմ հնարավոր է օգնել ոչ միայն Տաքսի, այլև Առաքման ծառայության միջոցով։ Աջակցությունն էլ ավելի է մեծանում, չէ՞ որ մեզ միանում են նոր օգտատերեր և ծառայություններ։
Հիմնական թվերը
Նախագծի վերաբերյալ հաշվետվություն՝ 2024 թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31
6851
մարդ է միացել նվիրատվությանը Yandex Go-ում
3,80 մլն դրամ է
հավաքվել՝ ի աջակցություն կազմակերպությունների

6,36 մլն դրամ է

ընդհանուր նվիրատվությունը՝ ներառյալ Yandex Go-ի ներդրումը
Ինչին է ուղղվել ձեր աջակցությունը
Օգտատերերի բոլոր նվիրատվությունները փոխանցվում են «ՆԻԿԱ» հիմնադրամ և հավասարապես բաշխվում չորս բարեգործական կազմակերպությունների միջև։
Yandex Go-ն ամեն ամիս լրացուցիչ գումարով բազմապատկում է հավաքված միջոցները։
«Հավաքագրված նվիրատվություններն ուղղվել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 5 շահառուների բուժմանը, ինչը ներառում է լաբորատոր հետազոտությունների անցկացում, կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում, տարատեսակ պրոցեդուրաների և հոգեբանական աջակցության տրամադրում։
Մենք շարունակելու ենք մասնակցել նախագծին և ամբողջությամբ հոգալ մինչև 25 տարեկան յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը՝ ապահովելով ապաքինման հավասար հնարավորություններ»․ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյան։
«Yandex Go-ի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացանք մարզերում արևային ջրատաքացուցիչներ տեղադրել արցախցի 6 փախստական ընտանիքների համար՝ ապահովելով հասանելիություն տաք ջրին, որը համարվում է մարդու հիմնական կարիքներից մեկը։
Մենք պլանավորում ենք շարունակել աջակցել արցախցի անապահով և բազմազավակ ընտանիքներին, որոնք հայտնվել են բարդ կենցաղային պայմաններում Հայաստանի մարզերում։ Սպասման ցուցակում արդեն ավելի քան 100 ընտանիք կա, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնել»․ «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն և համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյան։


«Շտապիր դեպի բարին»
«Մասնակցությունը նախագծին օգնում է մեզ օպերատիվ կերպով արձագանքել ծանր հիվանդություններով երեխաների կարիքներին և նրանց որակյալ խնամք տրամադրել։ Մենք միջոցներն ուղղել ենք աուտիզմով երեխաների կենտրոնի զարգացմանը և շահառուի կարևորագույն գենետիկ անալիզի անցկացմանը։
Հետագայում մենք կշարունակենք զարգացնել «Առողջ ապագա» ծրագիրը, որը կօգնի էլ ավելի շատ երեխաների օգնել». «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի տնօրեն Ելենա Հակոբյան:
«Նախագիծը մեզ օգնեց «Երազի տանը» սոնսորային սենյակ ստեղծել, որտեղ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները վերականգնողական բուժում են ստանում: Միջոցներն ուղղվել են նաև շահառուների անվճար թերապիաներին։
Այժմ նախատեսում ենք անապահով ընտանիքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար մատնահարդարման և կարի ուսուցման նախագիծ իրականացնել: Դա նրանց կօգնի մասնագիտություն ձեռք բերել, ինչն իր հերթին կօգնի դառնալ անկախ և եկամուտ ապահովել ընտանիքի համար». «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյան։
Yandex Armenia-ն իր վրա է վերցնում նախագծի վարչական ծախսերը՝ հոգալով նաև վճարային օպերատորների միջնորդավճարը: Բարեգործական կազմակերպությունները ստանում են հավաքված միջոցների 100%-ը:

Հարցեր և պատասխաններ

Mon Jan 27 2025 15:06:12 GMT+0300 (Moscow Standard Time)